News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել երեկ տարածված սկանդալային ձայնագրությունը:

«Մեկնաբանություն չունեմ»,-ասաց նա NEWS.am-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համացանցում տարածվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի հեռախոսազրույցը:

Դիանա Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:

Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը հորդորում է պահպանել հանգստություն։

Հանուն պետության ինքը պիտի գնա, իրա հոգեկանը չի դիմանում. Դիանա Գասպարյանի եւ Սուրեն Պապիկյանի սկանդալային զրույցը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ