News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության մի խումբ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությամբ Արցախում գտնվող ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Մեխակ Արզումանյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել գործընկեր կառույցի ծառայողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ԱԻ պետական ծառայության հետ ակտիվ համագործակցության համար:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանն Արցախում իրավիճակը կայունացնելու միջնորդական ջանքերի, խաղաղության և կայունության վերականգնման գործում ցուցաբերվող օգնության համար:

Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում համահավաք խմբի արագ արձագանքման՝ մասնավորապես, պիրոտեխնիկական, փրկարարական և հումանիտար արձագանքման  խմբերին: Ձեր մասնագիտական գործունեությունը կարևոր է ամբողջ Ռուսաստանի և Արցախի համար»-նշված է եղել ՆԳ նախարարի ելույթում:

Կարեն Սարգսյանի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների:

«Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար» մեդալները և պատվոգրերը փոխանցել է  ծառայության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը:

ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին  շնորհավորել և կառավարական պարգևներ է փոխանցել նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ