News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր լուսադեմին, ժամը 05:05-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել Ասկերանի ՀՓՄ-ին կից գործող Սարուշենի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Հրեջ փրկարարների հետ մեկտեղ հրդեհաշիջմանը մասնակցել են նաև համայնքի բնակիչները:

Մասնակի այրվել է Խաչմաչ համայնքի բնակիչ Հ. Հ-ին ( 1991թ ծնվ.) պատկանող բնակելի տան ննջասենյակի փայտյա մեկ պատուհանը, մանկական մահճակալը, անկողնային պարագաներն ու առաստաղը:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ