News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում էր երկրի բնակչությանը սովորեցնել հրաձգային զենքի հետ վարվելու հմտություններին: Նա առաջարկել է սկսել ուսանողներից: Նրա խոսքերը մեջբերում է «Sputnik Բելառուս»-ն իր Telegram ալիքում:

«Ո՞վ է երաշխավորում, որ մենք չենք պատերազմելու: Աշխարհն ընդհանրապես խենթացել է: Ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել, ցանկացած պահի, Աստված չանի, մեզ մոտ»,- ասել է Լուկաշենկոն ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած այցի ընթացքում:

Բացի այդ, Բելառուսի ղեկավարը հարց է ուղղել, թե ինչու ուսանողները «եւ մյուսներն» ավտոմատ չքանդեն եւ հավաքեն:

«Որպեսզի կարողանամ օգտագործել այն եւ դժվար ժամանակներում ստիպված չլինեն սովորել պատերազմի դաշտում»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ