News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանին, հատկապես` պատերազմից հետո, շատ փող է պետք` կարճ ժամանակում ծնկից բարձրանալու համար: Այս մասին հունիսի 14-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը:

Երկրում, նրա խոսքով, անհրաժեշտ է օրենսդրական եւ հարկային պայմաններ ստեղծել` ներդրողների վստահությունը բարձրացնելու համար, որպեսզի նրանք վստահ լինեն կապիտալի պաշտպանության հարցում:

Նա նշեց, որ այդ խնդիրները` ինչպես օրենսդրության, այնպես էլ կոռուպցիայի տեսանկյունից, չեն լուծվել, այդ թվում` ներկայիս իշխանությունների կողմից: «Մենք կարեւոր ենք համարում ներդրումների ներգրավումը ոչ միայն սփյուռքահայերից, այլ ընդհանրապես արտաքին ներդրողներից»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

Իր հերթին, «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը պարզաբանեց, որ ելակետայինը պետք է լինի լեռնահանքային արդյունաբերությունը, որը կբարձրացնի Հայաստանի գրավչությունը եւ ներդրումների ներհոսք կապահովի:

Նա հայտարարեց, որ մտադիր է ավելացնել դատավորների թիվը: «Դա թույլ կտա դատարաններին ավելի արագ քննել գործերը, ինչը նաեւ կբարձրացնի վստահությունը Հայաստանի նկատմամբ», - հավելեց Զեյնալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ