News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

COVID-19-ի բժշկական ապրանքների հետ կապված առեւտրային խոչընդոտները մեծացել են: Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Նգոզի Օկոնջո-Իվեալան՝ կոչ անելով անդամ երկրներին հրաժարվել դրանցից:

«Միտումը սխալ ուղղությամբ է ընթանում»,- նշել է նա ՄԱԿ-ի վիրտուալ համաժողովում` նկատի ունենալով համավարակի հետ կապված ապրանքների առեւտրի խոչընդոտները: «Մենք պետք է վերացնենք այս սահմանափակումները, որպեսզի կարողանանք ավելի արագ առաքել բժշկական պարագաներ, նյութեր եւ պատվաստանյութեր», փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի համավարակի սկզբում առեւտրային սահմանափակումների թիվը 109 էր, հետագայում իջավ 51-ի, բայց դրանից հետո կրկին հասավ 53-ի:

Դեղագործական ընկերությունների կողմից մտավոր սեփականության իրավունքներից հրաժարվելու շուրջ ամիսներ շարունակ բանակցություններից հետո նա ԱՀԿ անդամներին կոչ է արել մինչեւ հուլիս COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը բարելավելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Զարգացող երկրներից շատերը կողմ են հրաժարվելուն, բայց մի քանի հարուստ երկրներ շարունակում են կտրուկ դեմ լինել՝ ասելով, որ դա կխոչընդոտի հետազոտություններին, որոնք թույլ կտան COVID-19-ի դեմ արագ պատվաստանյութեր արտադրել:

«Դա դժվար կլինի, քանի որ դեռ կան տարաձայնություններ, բայց մենք հուսով ենք, որ կարող ենք պրագմատիկ մոտեցման հասնել»,- ասել է Օկոնջո-Իվեալան: «Ես շտապում եմ եւ ցանկանում եմ, որ մենք համաձայնության գանք մինչեւ հուլիս, քանի որ դա կարեւոր է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ