News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: 

Մայր աթոռի տեղեկատվական համակարագից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով և իր բարեմաղթանքները բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-իտալական բարեկամական փոխհարաբերություններն էլ ավելի կզարգանան ու կարդյունավորվեն նորանոր համատեղ իրագործումներով:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և դավանվող նույն արժեհամակարգը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ հարաբերությունների և սոցիալական ու կրթական սերտ գործակցության մասին։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն Իտալիայի դեսպանին ներկայացրեց իր մտահոգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների, ռազմագերիներին ազատ չարձակելու, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող ոչնչացման և յուրացման քաղաքականության առնչությամբ։ Առկա խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ