News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թիմը «սխալների կասկադ» է թույլ տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն՝ բողոքելով, թե Վարշավան «լրատվամիջոցներից» է իմացել, որ ԱՄՆ-ը կհրաժարվի «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներից, հայտնում է Washington Examiner-ը:

«Մեր ամերիկացի դաշնակիցները ժամանակ չեն գտել խորհրդակցելու այն տարածաշրջանի հետ, որն առավել շատ է ենթարկված այս որոշման հետեւանքներին»,- ասել է նա:

«ԱՄՆ-Ռուսաստան-Գերմանա երկխոսությունը չի կարող փոխարինել Ամերիկայի եւ նրա դաշնակիցների խորհրդակցություններին ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում, որոնց վրա հատկապես կանդրադառնան այդ որոշումները»,- ասել է Ռաուն Rzeczpospolita-ին տված հարցազրույցում:

Բայդենի թիմը Պուտինի հետ նրա հանդիպումը որակել է որպես ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն առավել «կայուն ու կանխատեսելի» հիմքի վրա դնելու փորձ: Ռաուն հասկացրել է, որ ինքը մեծ հույսեր չի կապում այս հանդիպման հետ, բայց խոստովանել է, որ Բայդենը ճիշտ էր, երբ ջանքեր էր գործադրում։

«Պուտինը Գորբաչով չէ, եւ Բայդենը, իհարկե, Ռեյգան չէ»,- ասել է նա: «Դիվանագիտությունը ձգտում է պահպանել նույնիսկ այն փոքր հավանականությունը, որ Ռուսաստանը մի օր կդառնա միջազգային հանրության անդամ՝ ձգտելով պահպանել խաղաղությունը եւ այդ նպատակով վարելով խաղաղ քաղաքականություն»,- ասել է նա: «Մենք միշտ պետք է նման քաղաքականություն վարելու համար Ռուսաստանին խթանելու ուղիներ փնտրենք, նույնիսկ՝ Վլադիմիր Պուտինի կառավարման օրոք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ