News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Ես հիմա էլ եմ կարծում, որ ԱՄՆ նախկին նախագահ պարոն Թրամփն արտասովոր, տաղանդավոր մարդ է, այլապես նա ԱՄՆ նախագահ չէր դառնա: Նա վառ անձնավորություն է, սակայն նա ներկայիս նախագահ Ջո Բայդենն, իհարկե,  արմատապես տարբերվում է Թրամփից: Այս մասին NBC-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սա այլ մարդ է: Կարծում եմ՝ կան պլյուսներ եւ մինուսներ, սակայն ներկայիս նախագահի հետ, հուսով եմ, կպահպանենք շփման որոշակի կանոններ, կպայմանավորվենք»,-նշել է Պուտինը:

Լրագրողը հիշեցրել է, որ Բայդենը հանդիպումներից մեկի ժամանակ Պուտինի ասել է.«Ես նայում եմ Ձեր աչքերին եւ այնտեղ հոգի չեմ տեսնում», ինչին Պուտինը պատասխանել է.

«Հոգու մասին չգիտե, պետք է մտածել՝ ինչ է հոգին: Սակայն ես չեմ հիշում մեր խոսակցությունների այդ մասը, անկեղծ, չեմ հիշում: Սակայն մենք հանդիպելիս խոսում ենք, աշխատում, հասնում որոշումների՝ ի շահ մեր պետությունների եւ ժողովուրդների: Եվ դա է ընկած մեր գործողությունների հիմքում: Հոգու հետ կապված՝ դա եկեղեցին է, կարծում եմ...»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ