News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը

Մենք չենք կարծում, թե Չինաստանը սպառնալիք է ներկայացնում մեզ համար: Նա բարեկամական երկիր է: Նա մեզ թշնամի չի հայտարարում, ինչպես դա արեցին Միացյալ Նահանգներում: Մի՞թե դուք այդ մասին ոչինչ չգիտեք: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը չի բողոքում Արեւելքում Չինաստանի ռազմականացումից:

«Չինաստանը հսկայական, հզոր երկիր է, մեկուկես միլիարդ մարդ: Գնողունակության հավասարության տեսանկյունից Չինաստանի տնտեսությունն ավելի մեծ է դարձել, քան ԱՄՆ տնտեսությունը, իսկ նախորդ տարվա ապրանքաշրջանառության մակարդակով Չինաստանը հայտնվեց առաջին տեղում՝ Եվրոպայի հետ, իսկ ԱՄՆ-ը իջավ երկրորդ տեղ: Սա ձեզ հայտնի է՞

Չինաստանը զարգանում է: Ես հասկանում եմ, որ Չինաստանի հետ նման առճակատում է սկսվում: Մենք տեսնում ենք այդ ամենը: Սա բոլորը հասկանում են: Ի՞նչ կա այս հարցերը թաքցնելու եւ վախենալու համար: Բայց դա մեզ չի անհանգստացնում, նաեւ այն պատճառով, որ մենք կարծում ենք, որ մեր պաշտպանական բավարարվածությունը, այսպես ենք մենք խոսում այդ մասին, շատ բարձր մակարդակի վրա է, նաեւ այդ պատճառով: Բայց ամենակարեւորը Չինաստանի հետ հարաբերությունների բնույթն ու մակարդակն է: Դուք ասացիք, որ Չինաստանը կունենա չորս ավիակիր: Իսկ քանի՞ ավիակիր ունի ԱՄՆ-ը»,- նշել է նա:

«Ինչո՞ւ պետք է վախենանք ավիակիրներով Չինաստանից: Ի թիվս այլ բաների, մենք հսկայական սահման ունենք Չինաստանի հետ, բայց այն ցամաքային է: Կարծում եք՝ նրանք իրենց ավիակիրները կուղարկե՞ն մեր տարածքով, ի՞նչ է: Դե, մեզ համար դա պարզապես ոչնչի մասին է: Իսկ այն, որ դրանք չորս կլինեն, ճիշտ է... Ափը գուցե հսկայական է, բայց Չինաստանի հետ հիմնական սահմանը անցնում է ցամաքով: Այն, որ չորս ավիակիրներ ունի, ճիշտ է, քանի որ մեկը պետք է սպասարկման մեջ լինի, մեկը՝ մարտական հերթապահության մեջ, մեկը պետք է վերանորոգվի եւ այլն: Չինաստանի համար այստեղ ավելորդ ոչինչ չկա:

Իսկ այն, որ դուք ասում եք Չինաստանը հրաժարվում է բանակցություններից, նա հրաժարվում է բանակցել միջուկային հարձակողական սպառազինության կրճատման շուրջ: Բայց դուք դա, առաջին հերթին, չինացիներից հարցրեք՝ սա լավ է, թե վատ, դա նրանց որոշելիքն է: Բայց նրանց փաստարկները պարզ եւ հասկանալի են՝ եւ մարտագլխիկների քանակի, եւ՛ առաքման միջոցների քանակի առումով, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը շատ առաջ են Չինաստանից, եւ չինացիները արդարացիորեն հարցնում են. «Ինչու՞ պետք է կրճատենք, եթե մենք արդեն ավելի ավելի քիչ ենք, քան դուք։ Այս ամենը մեզ մոտ քիչ է: Թե՞ ուզում եք սառեցնել մեր միջուկային զսպման մակարդակը: Ինչու՞ պետք է սառեցնենք: Ինչո՞ւ մենք, մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող երկիր, չենք կարող մեր առջեւ գոնե ձեր մակարդակին հասնելու նպատակ դնել»: Սրանք բոլորը վիճելի հարցեր են, որոնք ուշադիր քննարկման կարիք ունեն: Բայց Չինաստանի դիրքորոշման համար պատասխանատվությունը մեզ վրա դնելը պարզապես ծիծաղելի է»:

«Գիտեք, մենք հարեւաններ ենք, հարեւաններին չեն ընտրում: Մենք գոհ ենք մեր հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակից, ինչպես արդեն ասացի, որոնք հաստատվել են նախորդ տասնամյակների ընթացքում, մենք դա գնահատում ենք: Ճիշտ այնպես, ինչպես գնահատում են նաեւ մեր չինացի բարեկամները, մենք դա նույնպես տեսնում ենք: Ինչու՞ եք փորձում մեզ խառնել ինչ-որ հարցերի մեջ, որը դուք գնահատում եք այնպես, ինչպես անհրաժեշտ եք համարում Չինաստանի հետ ձեր հարաբերությունները կառուցելու համար: Ես ձեզ միանգամայն անկեղծությամբ կասեմ, կարո՞ղ եմ անկեղծ ասել․․․ Մենք տեսնում ենք Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները ոչնչացնելու փորձեր, դա տեսնում ենք գործնական քաղաքականության մեջ: Եւ ձեր հարցերը նույնպես սրա հետ են կապված:

Ես ձեզ ասացի իմ դիրքորոշումը: Կարծում եմ, որ դա բավական է, եւ համոզված եմ, որ Չինաստանի ղեկավարությունը, հասկանալով այդ հարցերի ամբողջ փաթեթը, ներառյալ՝ բնակչության ույղուրական մասին վերաբերող, կգտնի անհրաժեշտ լուծումները, որպեսզի իրավիճակը կայուն մնա եւ օգուտ բերի ամբողջ բազմամիլիոն չինացի ժողովրդին, այդ թվում՝ նրա ույղուրական մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ