News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրը՝ Թաջ Մահալը, կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով փակվելուց երկու ամիս անց այս շաբաթ կրկին կբացվի, հայտնում է AFP-ն:

1,3 միլիարդ բնակչություն ունեցող հսկայական երկրում նոր վարակների եւ մահվան դեպքերը ապրիլին եւ մայիսին հասել են ռեկորդային մակարդակի։ Իշխանությունները կարանտին եւ այլ սահմանափակումներ են մտցրել վիրուսի տարածումը կասեցնելու համար:

Վերջին շաբաթներին վարակների քանակը նվազել է, եւ տեղաշարժի ու գործունեության սահմանափակումները խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Նոր Դելիում եւ ֆինանսական մայրաքաղաք Մումբայում, վերացվել են:

Սիրո հուշարձանը, որը կառուցել է կայսր Մուղալի Շահ Ջահանը՝ որպես դամբարան իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, վերաբացվել էր սեպտեմբերին՝ այցելուների սահմանափակումներով, իսկ այնուհետեւ կրկին փակվել ապրիլի կեսերին:

Թաջ Մահալը հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում է, որը շատ է տուժել վարակների ալիքի ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ