News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պակիստանում ոստիկանությունը ճաշարանի 19 աշխատակից է ձերբակալել` իրավապահներին անվճար բուրգերներ տրամադրել հրաժարվելուց հետո:
Արեւելյան Լահոր քաղաքում գտնվող Johnny & Jugnu-ի աշխատակիցները բերման են ենթարկվել յոթ ժամով` խոհանոցներն ու սոված հաճախորդներին թողնելով առանց հսկողության:

«Սա առաջին դեպքը չէ, երբ նման ինչ-որ բան է պատահում է մեր ռեստորանում մեր խոհարարների հետ, բայց մենք ուզում ենք վստահ լինել, որ սա վերջինն է»,- ասվում է արագ սննդի ցանցի հայտարարության մեջ: Ռեստորանի աշխատակիցները մերժել են «բարձր մակարդակի հյուրերի խնդրանքը»:

Ռեստորանի աշխատակիցները AFP-ին հայտնել են, որ ձերբակալվածների մեծ մասը երիտասարդներ են, այդ թվում` համալսարանի բազմաթիվ ուսանողներ:

Ինը ոստիկան հեռացվել է պաշտոնից, Twitter-ում հայտնել է նահանգի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Ինամ Գանին:
Պակիստանի ոստիկանության սպաները հայտնի են կոռուպցիայով եւ տեղական բիզնեսից ատկատներ պահանջելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ