News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին «Հայաստան» դաշինքը Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է անցկացնելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենցից հետո նույն օրը նույն վայրում հավաք անցկացնելու համար դիմել է նաեւ գործող իշխանության թիմը:

«Չնայած մեր դիմումում ներկայացվել էր մինչեւ 21.00-ն հանրային հավաքն անցկացնել, Երեւանի քաղաքապետարանը որոշել էր, որ 20.00-ին պետք է ավարտվի մեր հանրահավաքը, իսկ 20..00-ին սկսվի հկառակ ուժի հավաքը: Նման որոշում կայացվել էր այն պարագայում, որ ոստիկանությունը գրավոր ներկայացրել էր բոլոր ռիսկերը, եթե միաժամանակ երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի միջեւ տեղի ունենա նույն վայրում: Օրենքն ասում է, որ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա էլ ծանրաբեռնում է այդ վայրը:

Մեր կողմից ներկայացվեց դիմում վարչական դատարան, որը բավարարեց մեր բողոքը եւ մեր հավաքը ավարտվելու է ժամը 21-ին»,-ասաց նա:

Վարդեւանյանը այստեղ միտում է տեսնում, քանի որ ՔՊ-ն հավաքի համար դիմել էր նաեւ հունիսի 17-ի համար:

«Ցանկացած գործողություն, որն իրենից կենթադրի բախման  իրավիճակ, ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ անձինք: Ընդհուպ մինչեւ քրեաիրավական պատասխանատվություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՔՊ-ն հավաքների իրազեկումներ է ներկայացրել հունիսի 21-24-ի համար, Վարդեւանյանն ասաց. «Դա վկայում է լրիվ այլ տրամադրության մասին: Այն ուժը, որը հաղթում է ընտրություններում, չի մտածում հանրային հավաքներ անցկացնելու մասին, այլ մտածում է րոպե շուտ այսքան շանր խնդիրները լուծելու մասին: Երբ նախագահ Քոչարյանին հարցրել են, թե ինչ է անելու հունիսի 21-ին, նա դիպուկ պատասխանել է, որ թեւերը քշտելու է եւ անցնելու է գործի: Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, իրավապահներին ունեն պարտականություն կանխարգելելու: ՀՀ ոստիկանությունը բառացի քաղաքապետարանին հորդորել է բացառել նման իրավիճակ՝ նույն վայրում այս ուժերի կողմից հավաքի անցկացումը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսք հնչեցնելու փաստերին, Վարեւանյանն ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արդեն օգտագործել է «լուրջ մտահգություն» եզրույթը այս իրավիճակի հետ կապված:

Նա հավելեց, որ իշխանության կողմից վարկանա ռեսուրսի օգտագործման հետ կապված իրենց կողմից առաջիկայում հնարավոր է իրավական գործընթացներ սկսվեն. «Այսօր արդեն դպրոցի տնօրենը բացահայտ հայտարարեց, որ այո, երեխաներին բերել են հավաքի, հավաքի ավարտից հետո կվերադառնան դպրոց: Սա աբսուրդի է հասնում, առնվազն մարդու իրավունքների պաշտպանը պետք է հրատապ արձագանքի դրան: Կարծում եմ՝ սա ուղղակիորեն կապ ունի այն ճնոշւմների հետ, որոնք կիրառվում են դպրոցի տնօրենների ու ուսուցիչների նկատմամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ