News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե ես տեսնեմ, որ ինչ-որ մեկը, թեկուզ քննադատաբար վերաբերի իմ գործունեության որոշ ոլորտներին, բայց տեսնեմ, որ այս մարդը կառուցողական հայացքներ ունի, մարդը նվիրված է երկրին, պատրաստ է հայրենիքի զոհասեղանին դնել ոչ միայն իր տարիները, այլեւ ամբողջ կյանքը, ինչպես էլ նա վերաբերի անձամբ ինձ, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այդպիսի մարդիկ աջակցություն ստանան: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով իր իրավահաջորդի մասին հարցին:

«Կգա ժամանակը, իհարկե, սա բնական գործընթաց է, կենսաբանական՝ մենք բոլորս կփոխարինվենք։ Նաեւ դուք՝ ձեր տեղում, ես՝ իմ տեղում: Բայց ես վստահ եմ, որ ռուսական պետականության, ռուսական տնտեսության, քաղաքական համակարգի հիմքերը կլինեն այնպիսին, որ նա ամուր կկանգնի ոտքերի վրա եւ վստահ կնայի ապագային»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ