Երեւանի Շենգավիթ համայնքում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:
Առավոտից դաշինքի ներկայացուցիչները՝ նրա առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այցելել են Արմավիրի մարզի մի շարք բնակավայրեր:
Բնակչության հետ հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է տարածաշրջանի զարգացման հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցերի: