News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հանդիպումը «կոտրեց սառույցը» երկու երկրների միջեւ, գրում է Kathimerini-ին՝ հղում անելով Հունաստանի կառավարության աղբյուրներին, որոնք բանակցությունների առաջին գնահատականն են տվել:

ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցները պայմանավորվել են «ետեւում թողնել 2020թ. լարվածությունը, չնայած առկա շատ էական տարաձայնություններին», հայտարարել են նույն աղբյուրները հանդիպումից հետո` հավելելելով, որ մեկ ժամ տեւած հանդիպման մթնոլորտը դրական է եղել:

Բանակցությունների ընդհանուր նպատակն էր հասնել նրան, ինչին չի հաջողվել հասնել նախորդ երկու հանդիպումներում՝ 2019-ի սեպտեմբերին Նյու Յորքում եւ 2019-ի դեկտեմբերին Լոնդոնում՝ երկու առաջնորդների միջեւ անհատական կապի ալիք ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ