News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են փակ դռների հետեւում: Երկու նախագահների առաջին դեմ առ դեմ հանդիպումը տեւել է 45 րոպե, որից հետո Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները համատեղ հանդիպում են անցկացրել, հաղորդում է Sabah-ը:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Սպիտակ տանը համակրող մամուլի լրագրողներին, հայտնել է, որ Բայդենն ասել է, թե շատ լավ հանդիպում է ունեցել:

Բայդենի հետ միասին բանակցություններին մասնակցել են ազգային անվտանգության հարցերով նրա օգնական Ջեյք Սալիվանը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ինչպես նշում են լրագրողները, նրանք բոլորը դիմակով են եղել: Բանակցություններն, ընդհանուր առմամբ, տեւել են մեկ ժամից էլ պակաս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ