News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի միջնորդությամբ երկու օր առաջ գործարք է արվել, եւ Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Ադրբեջանին է հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: Այս մասին հունիսի 14-ին Լազարեւյան ակումբի հերթական հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

Հարցը, նրա խոսքով, շատ զգայուն է: Նա նշել է, որ իննսունականների սկզբին նույնպես գերիների փոխանակում էր կազմակերպվում, եւ դա մաքուր գործարք էր, քանի որ վերադարձի համար որոշակի գումար էին վճարում դաշտային հրամանատարներին, քանի որ բանակցությունները, որպես կանոն, ուղղակիորեն անցկացվում էին նրանց հետ: «Ձեր խոնարհ ծառան նման գործարքներ բազմիցս է կատարել: Բայց կներեք, դա պարզապես փող էր: Իսկ այս գործարքը ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Խոսքը հենց Աղդամի շրջանի մասին է: Ունենալով Աղդամի շրջանի ականային քարտեզներ, որոնցում նշված է 97 000 ականների տեղակայումը, Ադրբեջանը հնարավորություն ստացավ ապահովել Աղդամի շրջանի արագացված ռազմականացումը եւ դրա բնակեցումը: Այս լսարանը շատ լավ հասկանում է, թե դա ինչ վտանգ է ներկայացնում դա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար»,- ասել է Շահնազարյանը: Փորձագետը նշել է, որ այն պարտավորությունները, որ Ադրբեջանը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, այս քայլերից հետո, փաստորեն, վերածվել են գործարքի:

Նրա կարծիքով, ռազմագերիների վերադարձը ականապատ դաշտերի քարտեզների դիմաց հավասարազոր գործարք չէ: Շահնազարյանը նաեւ կասկած է հայտնել, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշման տեմպը չի նվազի: Միաժամանակ նա ընդգծել է, որ այս գործընթացում հիմնական ներդրումն ունեցել է հենց հայկական ընդդիմությունը, որն, ըստ էության, միջազգային հանրության հայացքը շրջել է դեպի առկա խնդիրը: «Կարծես թե ԱՄՆ-ն այստեղ գործում է ոչ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, այլ ավելի ընդլայնված լիազորություններով: Երեկ Վրաստանի արտաքին գործերի նախարարը, որը, ի դեպ, սա անվանեց գործարքհայտնեց, որ բանակցությունները շարունակվում են 2-3 ամիս: Այս իրավիճակը եւ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ոչ միայն հարված է Ղարաբաղի եւ Հայաստանի ազգային անվտանգությանը:

Այս ամենը բացահայտում է աշխարհաքաղաքական խաղացողների աշխարհաքաղաքական շահերը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա՝ նշելով, որ սա տեղի է ունենում Ժնեւում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումից առաջ՝ հավելելով, որ Վաշինգտոնը տվյալ դեպքում որոշակի դիվիդենտներ է ստանում: Փորձագետը համոզված է, որ Մոսկվան պետք է շատ լրջորեն վերաբերվի այս գործարքին: Ավելին, Շահնազարյանը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունների՝ ի դեմս արտաքին գործերի նախարարության, քաղաքականությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի նկատմամբ չի գործում: Դա, ըստ նրա, կապված է ադրբեջանական քաղաքական ղեկավարության կոշտ հակահայկական հայտարարությունների ու արտահայտությունների հետ՝ ի դեմս նրա նախագահ Իլհամ Ալիեւի:

«Ես կարծ եմ, որ այսօր Ադրբեջանը նացիստական պետություն է: «Հաշտեցում եւ այնուհետեւ կարգավորում» բանաձեւը բավականաչափ արդյունավետ չէ: Վախենում եմ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից... Ուզում կրկին ասել, որ պատերազմը չի ավարտվել: Թշնամուն փոխանցվել է տեղեկատվություն, ինչը լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ