News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններն լավ մթնոլորտում են անցել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդիպման և ավարտված գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս բանակցությունները տեղի ունեցան խաղաղասիրական մթնոլորտում»,- ընդգծել է ֆրանսիացի առաջնորդը: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով իրեն ուղղված Էրդողանի նախորդ վիրավորական արտահայտությունները և ծագած հակասությունները, նա նշել է, որ այս բանակցությունների ընթացքում «ոչ ոք ներողություն չի խնդրել և կողմերից ոչ մեկը դա չի պահանջել»: «Բայց կար [նորմալ] աշխատանքը վերսկսելու հստակ ցանկություն»,- ասել է Մակրոնը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ վերջին ամիսներն անցել են կողմերի ավելի հանգիստ հրապարակային հայտարարություններով: «Եւ ես իմ գոհունակությունն եմ հայտնում այս կապակցությամբ»,- ասել է Մակրոնը: «Բանակցությունների ընթացքում երկուսս էլ հայտարարեցինք, որ ելնելով մեր հավաքական նպատակներից՝ անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը` համատեղ աշխատանք ապահովելու համար»,- ասել է նա:

Մակրոնն ասել է, որ բանակցությունների ընթացքում «ինքը մի շարք պարզաբանումներ է տվել այն թեմաների վերաբերյալ, որոնք հակառակ դեպքում կարող էին աղավաղվել և օգտագործվել որպես հարձակման պատրվակ»: «Դա առաջին հերթին վերաբերում է իսլամի խնդրին: Ես նախագահ Էրդողանին ասացի, որ Ֆրանսիայի քաղաքականությունը բոլորովին էլ այնպիսին չէ, որ հարձակումներ գործի որեւէ կրոնի վրա»,- ասել է նա:

«Մեր բազմամիլիոնավոր համաքաղաքացիներ մահմեդական հավատացյալներ են, նրանք ամեն օր դավանում են այդ կրոնը»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը: «Այս առումով ուզում եմ շեշտել, որ այս ոլորտըը չի վերաբերում ֆրանսիական պետությանը, և այն ամենը, ինչ պահանջվում է մահմեդականներից՝ խստորեն պահպանել Ֆրանսիական Հանրապետության օրենքներն ու կանոնները»,- ասել է Մակրոնը:

«Նախագահ Էրդողանը ըմբռնումով ընդունեց իմ կողմից այս բոլոր բացատրությունները և հասկացրեց, որ իր համար կարևոր են ինչպես Ֆրանսիայի անվտանգությունը, այնպես էլ նրա բնակչության համախմբվածությունը: Միևնույն ժամանակ, ես հիշեցրի նրան, որ Ֆրանսիայի համար կարևոր նպատակ է հարգել բոլոր կրոնները»,- ասել է Մակրոնը:

«Սա այն միջոցն է, որով մենք կարող ենք ստեղծել [Թուրքիայի հետ] համագործակցության և օգտակար գործողությունների ուղիներ: Ուստի շատ կարևոր է դրանով առաջընթացի ապահովումը»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ