News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դպրոց ընդունվելու համար:

«Դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերն են.

1) դիմում` ուղղված դպրոցի տնօրենին,

2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3) 2 լուսանկար՝ 3x4 չափսի։

Որևէ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ հավելյալ դիմումներ, բժշկական տեղեկանք, չի պահանջվում»,- գրել է նա։

 

 

 

Տպել
Ամենաշատ