News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «արժանի հակառակորդ» է անվանել

ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին, Բայդենը հստակ չի ասել, թե ինչ արդյունքներ է ինքը ակնկալում՝ նշելով միայն, որ իրենք կքննարկեն «այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել», եւ «եթե Ռուսաստանը հրաժարվի համագործակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է կիբեռանվտանգությունը, մենք կպատասխանենք նույն կերպ»:

Բայդենը նշել է, որ Պուտինը «խելացի ու կոշտ» է, եւ հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը հետաքրքրություն կցուցաբերի «աշխարհում իրեն ընկալելու փոփոխությանը»։

Հիշեցնենք, որ երկու առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Ժնեւում` հունիսի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ