News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը աբսուրդ է համարում Նիկոլ Փաշինյանի դեպի Սյունիք կազմակերպած ավտոերթին  1400 ոստիկանների մասնակցությունը:

«Նիկոլ Փաշինյնաը այս պահին չի հանդիսանում վարչապետ, գտնվում է արձակուրդում, եւ վարչապետի պարտականություններն էլ դրված են փոխվարչապետերից մեկի վրա: Հարց է առաջանում, արդյո՞ք ոստիկանական ուժերը պետք է նման կերպ ներգրավված լինեն քարոզարշավի մեջ, որովհետեւ նման ծավալի ուժերի օգտագործումը ինքնին քարոզարշավին մասնակից դարձնելն է: Երկրորդ` հարց է առաջանում համաչափության տեսանկյունից, մի շարք քաղաքական ուժեր կան, որոնք մասնակցում են քարոզարշավին, այդ ինչպես է ստացվել, որ նույնիսկ 50-ից ավելի ոստիկանի ներգրավմամբ հանրային հավաքի հասարակական կարգի ապահովման տեսանկյունից առկա չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մշտապես խոսքը գնում է հարյուրավոր, արդեն հազարավոր ոստիկանական ուժերի օգտագործման մասին: Ի վերջո գոյություն ունի համաչափության սկզբունք, ոստիկանական ուժերը  պետական բյուջեից վարձատրություն   ստացող կառույց է: Այսինքն մեզանից յուրաքանչյուրի կողմից վճարված հարկերի ու տուրքերի ուղղություն ընտրվում է պարզապես մեկ անձի քարոզարշավի ենթադրյալ ցանկությունների բավարարում, սա աբսուրդ է»,- ասաց նա  NEWS.am-ի հետ զրույցում:

Վարդեւանյանի խոսքով` սա վարչական ռեսուրսի չարաշահման դասական օրինակներից է, որովհետեւ ոստիկանները չեն լինում միայն ոստիկանական համազգեստով, այլ նաեւ քաղաքացիական համազգեստով. «Դա էլ, հասկանում ենք տեսախցիկների առջեւ ինչ տպավորություն ստեղծելու համար է արվում: Այս բոլորի մասով, վստահեցնում եմ, որ իրավական որոշակի գործընթացներ պիտի լինեն, ցավով եմ  արձանագրում, որ իրավապահները մինչ օրս որեւէ գործողություն չեն ձեռնարկել»:

Պատասխանելով հարցին, թե ինչու է Փաշինյանը հատկապես ավտոերթով գնում Սյունիք, Վարդեւանյա ը ասաց, որ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով է դա արվում:

«Սյունիքի մարզում որեւէ վստահություն չունի ներկայիս եւ հեռացող իշխանությունը, կարծես թե դրանոց որոշակի տպավորություն եւ վախ են ուզում սերմանեն: Զարմանալի է նման վարքագիծը, երբ մենք գիտենք, թե Սյունիքի մարզում ինչպիսի ահագնացող իրավիճակ է այս պահին տիրում սահմանային լարվածության տեսանկյունից: Հարց է առաջանում,երբ նման ճգնաժամում երբ որեւէ գործողություն չի կատարվում, նույնիսկ մեկ հայտարարություն չի արվում սրա վերաբերյալ, այլ խոսվում է միայն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին,  այլ նաեւ ավտոերթով մեկնում են Սյունիք: Սա այս հեռացող իշխանության պատասխանատվության զգացումի առհասարակ  բացակայության հավաստումն է»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ