News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի դրական եւ արդյունավետ է համարել իր հանդիպումը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ եւ վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթացի» հասնելու հարցում:

«Ես նոր եմ ավարտել իմ հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Մենք դրական եւ արդյունավետ հանդիպում ունեցանք: Հիմնականում` առանձին»,- ասել է ամերիկացի առաջնորդը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին:

«Մեր թիմերը կշարունակեն մեր քննարկումները, եւ ես վստահ եմ, որ մենք իրական առաջընթաց կունենանք Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններույմ»,- հավելել է Բայդենը: Նա պատմել է, որ Էրդողանի հետ քննարկել է, թե ինչպես են երկու երկրները «հետագա քայլերը շարունակելու մի շարք հարցերի շուրջ»: «Մեր երկու երկրները մեծ օրակարգ ունեն»,- ասել է նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ