News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի ֆոնդի լրագրողները, ովքեր նրա հետ մեկնել էին ուղեւորության Եվրոպայով, սպասել են գրեթե երկու ժամ, մինչեւ կկարողացել են հասնել ամերիկացի առաջնորդի հանդիպմանը նրա  թուրք գործընկերոջը` Թայիփ Էրդողանի հետ՝ Սպիտակ տան ղեկավարի` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում աշխատանքի մասին տեղեկություններ ստանալով Թուրքիայի նախագահի Twitter-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է Բայդենի մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, լրագրողներին ասվել է, որ նրանք կկարողանան նկարահանել բանակցությունների սկիզբը: Սակայն իրականում նրանք սպասում էին դահլիճի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը, գրեթե երկու ժամ՝ 112 րոպե: Այն մասին, որ բանակցությունները սկսվել են, նրանք իմացել են Թուրքիայի նախագահի Twitter-ի պաշտոնական հաշվից: Արդյունքում, ամերիկյան մամուլի ներկայացուցիչներին թույլատրվել է մտնել հանդիպումների սենյակ, երբ հանդիպումն արդեն ավարտված էր, եւ հանդիպումը բացող որեւէ հայտարարության մասին խոսք լինել չէր կարող: Բայդենը, սակայն, ասել է, որ «հանդիպումը շատ լավն էր», բայց երբ մամուլի ներկայացուցիչներից մեկը նկատեց, որ նախագահի ձայնը չի լսվում, նա պատասխանեց, որ ինքը ոչինչ չի ասել:

Նախագահի աշխատակազմի աշխատանքի նման կազմակերպումն արտասահմանյան առաջնորդի հետ հանդիպմանը վրդովմունք է առաջացրել ամերիկյան մամուլում: «Բայդենն արտերկրում է` խթանելու ժողովրդավարության պայքարն ավտոկրատիայի դեմ: Բայց ամերիկյան մամուլը, որը գործող ժողովրդավարության կարեւորագույն տարրն է, աշխատանքի նվազագույն հնարավորություններ է ստացավ նախորդ վարչակազմերի ժամանակահատվածի համեմատ: Եվ ես պետք է ապավինեմ Թուրքիայի կառավարության հաղորդագրություններին Twitter-ում»,- գրել է դռան առջեւ սպասելիս գրել էր The Washington Post-ի թղթակից Էշլի Փարքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ