News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության հաջորդ կանգառն այսօր կլինի Սյունիքի մարզում։ Ապրիլին այստեղ Փաշինյանը «բուռն» ընդունելության արժանացավ, իսկ ավելի վաղ՝ առհասարակ չկարողացավ մուտք գործել Սյունիք։ Ուստի որոշել են ամեն ինչ անել նման հեռանկարը կանխելու համար եւ հնարավորինս մեծ թվով աջակիցների են մոբիլիզացրել։

Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից է Սյունիք մեկնելու, մոտ հազար ոստիկան, Սյունիքի բոլոր կառույցները ոտքի են ելել․ մարզպետարանում մի քանի օր է՝ իրարանցում է տիրում, բառացիորեն տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների ղեկավարներին, որ կոլեկտիվներով, ընտանիքներով ներկա գտնվեն Փաշինյանի հանդիպումներին, հակառակ դեպքում՝ հրաժեշտ կտան պաշտոններին։

Ամենածանր բեռը ոստիկանության վրա է դրված։ Բրոնյա են արվել բոլոր մասնավոր ուղեւորափոխադրող ավտոբուսները, որոնք այս օրերին սպասարկում են նաեւ այլ ուժերի քարոզարշավին։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անձամբ դպրոցի տնօրեններին ասել է, որ դպրոցի կոլեկտիվով՝ աշակերտներով հանդերձ, տպավորիչ պետք է դիմավորեն Փաշինյանին։

Սրան վրադիր՝ երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց Գորիսի քաղաքապետի նկատմամբ նախաքննությունն ավարտելու եւ գործը դատարան ուղարկելու մասին։ Ի դեպ, առաջին կանգառը Սիսիանում է, ապա՝ Գորիսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ