News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կազանում ԼՂ հակամարտության կողմերի միջեւ փաստաթուղթ չի ստորագրվել մի պարզ պատճառով` կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են: Այս մասին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Կովկասյան համագործակցության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Միխեեւը:

Նրա խոսքով, կողմերի ոչ կոմպրոմիսային դիրքորոշումների պատճառով միջնորդների ջանքերը բախվում են պատին: «Մեկն ասում է. «դու հիմար ես», մյուսն ասում է. «դու ես հիմարը»: Այդ դեպքում ի՞նչ անեն միջնորդները, ստիպված են ասել. «Երկու կողմն էլ հիմար է»,- ասել է փորձագետը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ հենց Ռուսաստանը նվազեցնի իր ակտիվությունը բանակցային գործընթացում, կակտիվանա ԱՄՆ-ը, իսկ այդ դեպքում հնարավոր չի լինի խուսափել պատերազմից: «Նշեք գոնե մեկ հակամարտություն, որը ԱՄՆ միջնորդությամբ կարգավորված լինի առանց պատերազմի: Վաշինգթոնն ամեն տեղ պատերազմ է սադրում, որպեսզի այն օգտագործի իր շահերի համար, քանի որ բոլորին դիտարկում է որպես փորձարկման ճագար»,- նշել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ