News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կապի միջկորեական ուղիները պետք է անհապաղ բացվեն, առանց որեւէ նախապայմանի։ Այս մասին Սեուլում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Կապուղիները հաղորդակցության ամենակարեւոր միջոցն են, եւ երկու Կորեաները քանիցս պայմանավորվել են պահպանել դրանք»,- ընդգծել է պաշտոնյան։

Հյուսիսային Կորեան հունիսի 9-ից շրջափակել է Հարավային Կորեայի հետ կապի բոլոր ուղիները՝ ի պատասխան այն բանի, որ հարավկորեական հասարակական կազմակերպության ակտիվիստները սահմանի այն կողմ էին ուղարկել օդապարիկներ հակակառավարական թռուցիկներով։ Փհենյանում այս գործողությունը համարել են թշնամական ակտ, որը խախտում է երկկողմ հաշտության համաձայնագրերը։ Որպես պատասխան քայլ անջատվել են բոլոր հեռախոսները կապի մշտական միջկորեական գրասենյակում, ներառյալ հաղորդակցային ուղին Հյուսիսի եւ Հարավի զինվորականների միջեւ, ինչպես նաեւ երկու երկրների ղեկավարության թեժ գիծը, որը միացնում է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի շենքը եւ Կորեայի Հանրապետության նախագահի նստավայրը։ Ավելի ուշ Հյուսիսը պայթեցրել է Կեսոն սահմանամերձ քաղաքի շինությունը, որտեղ տեղակայված էր կապի միջկորեական գրասենյակը։

Այդ ժամանակվանից Հյուսիսային Կորեան չի պատասխանում բանակցությունների եւ համագործակցության վերականգնման հարավկորեական առաջարկություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ