News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչը, անձնական հարցերի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, գնացել է վերջինիս առանձնատան հարակից տարածք, որտեղ իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված՝ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված, «ՈՒԶՌԳ» տեսակի պայթուցիչով «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչի բռնակը մալուխով կապել է նռնակին, այնուհետև նռնակը բերելով մարտական վիճակի՝ այն տեղադրել է համագյուղացուն պատկանող կցորդիչի առջևի լծակի վրա, որպեսզի կցորդիչի շարժման դեպքում պայթուցիչը գործարկվի, և նռնակը պայթի:

 Հաջորդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ավտոմեքենային միացնելու նպատակով համագյուղացին շարժել է կցորդիչը,  որի հետևանքով նռնակը գործարկվել է ու պայթել՝ վերջինիս պատճառելով բազմաթիվ բեկորային վնասվածքներ:

Պարզվել է նաև, որ վերոնշյալ նռնակից բացի, 61-ամյա տղամարդն ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել նաև այլ զենք ու զինամթերք, որոնք վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ