News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր ես չեմ եկել Սյունիք միայն, այսօր Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից ներկայացուցիչներ են եկել Սյունիք, որովհետեւ ժողովրդից մկան նման գողացողները փորձում են Սյունքը հակադրել Հայաստանին, իբր Սյունիքն ու մնացած Հայաստանը տարբեր բաներ են: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ: Եվ դա նրանք անում են«բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսի ներքո, իրենց մի քանի կոպեկի համար: Մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանը մեկ է, միասնական է եւ միասնականությամբ է հզոր: Սյունիքը  Հայաստան է այնքան, որքան Երեւանը, որքան Գյումրին, որքան Լոռին, որքան Տավուշը, եւ մենք կկոտրենք ու կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»,-հայտարարեց նա: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 17–ին, ժամը 20։00–ին Հանրապետության հրապարկում տեղի  է ունենալու ՔՊ–ի համապետական հանրահավաքը:

Հանրահավաքից հետո տեղի ունեցավ քայլերթ, ներկա էին նաև Նւիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը եւ ավագ դուստսը՝ Մարիամը: Նրանք շրջապատված էին մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ