News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սահմանային իրադրության վերաբերյալ ես իմ տեսակետը քանիցս արտահայտել եմ. Մենք արձանագրում ենք, որ մենք մեր դաշնակիցների աջակցությամբ սահմանային իրադրությունը պետք է լուծենք խաղաղ ճանապարհով, որովհետեւ դրա հնարավորությունը իրապես կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի զորքերն աներկբայորեն պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից անդին, եւ այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը: Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ մեր պատկերացումը հետեւյալն է. սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահների ներկայացուցիչներ, որոնք նաեւ միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում եւ սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա: Մինչ այդ մենք ասել ենք, որ զորքերը հայելային եղանակով պետք է վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր: Մենք հետեւողականորեն գնալու ենք այս ճանապարհով»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կասկածներ հայտնեց, որ փորձ է արվում ազդել ընտրությունների վրա. «Այո, ես մտածում եմ եւ կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով փորձ է արվում ազդել նաեւ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների վրա, բայց մենք մեր միասնությամբ ու միակամությամբ, պետք է հստակ քայլենք մեր երկիրը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով, եւ մենք դա միասին անպայման կանենք»,-ընդգծեց Փաշինյանը»

Նա նաեւ իր խոսքի վերջում հայտարարեց, թե հունիսի 17–ին, ժամը 20։00–ին Հանրապետության հրապարկում տեղի  է ունենալու ՔՊ–ի համապետական հանրահավաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ