News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ նախորդ նիստերը կայացել էին մայիսին, այն էլ՝ միայն նրա համար, որպեսզի նիստը հետաձգվի երեք շաբաթով։ Իսկ ընդհանուր առմամբ նիստերը հետաձգվում են ավելի քան մեկ ամիս տարբեր պատճառներով։

Նիստը տեղի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի բոլոր դատապաշտպանների, ինչպես նաեւ իր՝ Քոչարյանի բացակայության պատճառով։

Հայկ Ալումյանը դատարանին տեղեկացրել է, որ անառողջ է եւ չի կարող ներկա գտնվել։ 

Արամ Վարդանյանը տեղեկացրել է, որ մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին։

Արամ Օրբելյանը տեղեկացրել է, որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի։

Հովհաննես Խուդոյանը նույնպես տեղեկացրել է պատճառի մասին, բայց դատարանը տեղեկությունը չդիտարկեց, քանի որ այն հանձնվել էր փաստաբանի օգնականի անունից։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը դժգոհություն եւ փաստաբանների վարքագիծը քննարկելու մտադրություն հայտնեց հաջորդ նիստում, ինչպես նաեւ պահանջեց դատարանից միջոցներ ձեռնարկել։ Նման կարծիք հայտնեց Գեւորգ Բաղդասարյանը՝ փաստաբանների գործողությունները գնահատելով որպես վիրավորանք դատական համակարգին։ «Ներկայացված բոլոր հայտարարությունները վստահություն չեն ներշնչում։ Նման վարքագիծը ցուցադրում է վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ»,- ասաց նա։

Խոսք խնդրելով՝ Արմեն Գեւորգյանը նկատեց, որ երկրում գլոբալ գործընթացներ են սկսվել, բայց դատախազությունը, ըստ երեւույթին, դրանք չի նկատում։ Նա հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավ է ընթանում, այն տեւելու է ընդամենը 12 օր, եւ Քոչարյանի գլխավորած դաշինքը բազմաթիվ հանդիպումներ ունի, որոնց Գեւորգյանն ինքն էլ է մասնակցում։ «Դրա համար էլ կխնդրեի առանձնապես չտարածվեք»,- նկատեց Գեւորգյանը՝ նկատի ունենալով  Բաղդասարյանին։

Դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է միջնորդություն քրեական հետապնդման դադարեցման մասին, քանի որ մեղադրյալներն առաջադրվել են խորհրդարանի պատգամավոր, այդպիսով կարող են պատգամավորական անձեռնմխելիություն ստանալ։ Աննա Դանիբեկյանը փաստեց, որ կողմի բացակայության պայմաններում միջնորդությունը դիտարկվել չի կարող։

Հաշվի առնելով, որ հաջորդ նիստում կարող է դեռեւս չլինել պաշտոնական տեղեկություն մեղադրյալների կարգավիճակի մասին, դատավորը նիստը նշանակեց հունիսի 29-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ