News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ամեն ինչ կախված է ժողովրդից, կարող է 80 տոկոս տա, կարող է 50 տոկոս տա, կարող է 60 տոկոս տա: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզում NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՔՊ ցուցակում ընդգրկված Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենք առնվազն պետք է 60 տոկոս ձայն հավաքեն:

Դիտարկմանը, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ բանակում իր ծառայելու ընթացքում սննդի ու ջրի խնդիր են ունեցել, իսկ այդ տարիներին Գագիկ Մելքոնյանը եղել է ՊՆ թիկունքի գծով պետը, հետեւաբար, մեղադրանքը նաեւ իրեն է ուղղված, նա արձագանքեց. «Ինձ չի ուղղված, ուղղված է ընդհանուր խնդրին, բայց այն ժամանակ Արմավիրի բրիգադում այո, ջրի խնդիրներ եղել են, որովհետեւ Երեւանից Արմավիր գնացող ջուրը կտրել էին եւ արդեն պետք է օգտվեին Արմավիրից, որտեղ նույնպես ջրի խնդիր կա: Մինչեւ հիմա էլ Արմավիր քաղաքում եւ հարակից գյուղերում ջրի խնդիր կա, ջուրը բերովի է: Բայց զորամասին արտեզյան ջուր բերել են եւ ջրի խնդիրը փակված է: Երբ ես այդտեղ հրամանատար եմ եղել, այդ ժամանակ ջրագծի աշխատանքները սկսվեցին: Արդեն ես փոխնախարար էի, ջրի հարցը լուծվեց»:

 

Տպել
Ամենաշատ