News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր նպատակն է հաղթել ընտրություններն ու ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի թեկնածու, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դաշինքը կարող է կոալիցիա ձեւավորել:

«Մենք այժմ չեն խոսում կոալիցիաների մասին, ներկայիս իրավիճակը ցույց է տալիս մի շարք կուսակցությունների անորոշությունը, եւ հասկանալի չէ՝ ինչ կոնֆիգուրացիա կդասավորվի խորհրդարանու: Սակայն անհրաժեշտության դեպքում կգնանք ինչ-որ կոալիցիոն որոշումների»,-ասել է Քոչարյանը:

Բախումների հնարավորության մասին հարցին նա պատասխանել է, որ դա իրադարձությունների զարգացման անցանկալի զարգացում է, սակայն բացառել չի կարելի:

«Ամեն ինչ կախված կլինի ընտրությունների արդյունքներից: Եթե ընտրական հանձնաժողովն իր աշխատանքը արդար կատարի, օրենքի շրջանակում, ապա չեմ կարծում, որ լուրջ հետեւանքներ կլինեն»,-նշել է Քոչարյանը:

Նա նշել է, որ երկրորդ փուլի հավանականությունը փոքր է:

Պարզաբանելով «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի տարբերությունները՝ Քոչարյանը նշել է, որ եթե խոսքը գործող իշխանության հետ մրցակցության մասին է, ապա նրանք ընդհանրապես ծրագիր չունեն: «Դա բավական տարօրինակ է, քանի որ իշխանությունը չի փորձում պատմել իր հաջողությունների կամ ձախողումների մասին: Ցանկացած ընտրություն դա հաշվետվություն է: Սակայն դրա մասին խոսք չկա: Այսօրվա անհաջողությունների մեջ նրանք մեղադրում են նախկին իշխանություններին, ընդ որում՝ բոլորին: Կարծում եմ՝ նրանք տարված են 2018 թվականի իրադարձություններով՝ ազգային աջակցությամբ եւ սիրով: Եվ մնացել են այդ իրադարձությունների տպավորություն տակ»,-ասել է նախկին նախագահը:

«Այո, մենք քաղաքական բարեփոխումներ ենք ծրագրում: Մեր նպատակն է հավասարակշռության բերել իշխանության բոլոր ճյուղերը: Ես խոսել եմ այդ մասին, սակայն այսօր վարչապետն ավելի շատ լիազորություններ ունի, քանի նախագահը: Մենք մեր կաշվի վրա զգացինք՝ ինչ է չհավասարակշռված իշխանությունը»,-հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ