News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը շահում են տնտեսական ինտեգրումից: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Հայաստանը փոքր երկիր է` փոքր տարածքով եւ բնակչությամբ: Ռուսական շուկան հսկայական է մեզ համար: Ուստի ցանկացած ուղղությամբ տնտեսական ինտեգրում պարզապես ձեռնտու է: Կարծում եմ, դա ձեռնտու է ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանի համար: Իհարկե, այս փոխգործակցությանը խանգարում է ենթակառուցվածքի բացակայությունը: Բայց այստեղ էլ կարելի է համատեղ նախագծեր անել: Ի դեպ, Վերին Լարսով անցնող ճանապարհը մշտական տրանսպորտային ​​խնդիր է: Եվ այստեղ, հավանաբար, հնարավոր է ունենալ մայրուղու համատեղ նախագիծ, որը գոյություն ունեցող երթեւեկության հոսքերի զարգացման շատ լուրջ գործոն կդառնա: Ի դեպ, կարծում եմ, որ դա իրանական կողմի համար նույնպես ձեռնտու կլիներ` ընդհուպ մինչեւ Չինաստան: Դա, այսպես ասած, նեղ բկիկ է, որն այսօր իսկապես խանգարում է տնտեսության մեջ մեր հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է նախկին նախագահը:

Հայաստանում երկրորդ ռազմաբազան բացելու մասին հարցին ի պատասխան Քոչարյանը նշեց, որ «կլինի դա երկրորդը, թե ընդլայնված առաջինը, կարծում եմ, այստեղ այդքան էլ կարեւոր չէ»: «Կարեւոր է, որպեսզի Ռուսաստանի ներկայությունն ընդգծված լինի ռազմական առումով: Եվ, ի դեպ, ռուսական բազան, այս առումով բավականին ուժեղ է: Բայց այս ներկայությունն անհրաժեշտ է ավելացնել»,- հավելել է երկրորդ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ