News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մեկնաբանել է Սորոսի հիմնադրամի մեղավորության հարցը Փաշինյանի կորուստների եւ ձախողումների մեջ:

«2018-ին սկսվեց զանգվածային հարձակումը բանակի վրա: Իսկ Հայաստանում բանակը համարվում էր առավել կայացած պետական ինստիտուտը: Մարդիկ հպարտանում էին բանակով, մեր անվտանգության ողնաշարով: Հարձակումներ եղան բանակի, եկեղեցու, մեր հոգեւոր արժեքների, մեր ինքնության վրա: Այսինքն, բառացիորեն մեկ տարվա ընթացքում ուսումնական ծրագրերում հսկայական քանակությամբ փոփոխություններ եղան, դրանցից ազգային բաղադրիչը հանելու փորձ արվեց:

Յուրաքանչյուր հայ ունի որոշակի սրբազան բաներ, բայց այստեղ այս ամենը շատ լուրջ կոռոզիայի է ենթարկվել, բառացիորեն այս թիմի իշխանության գալու առաջին իսկ օրվանից: Կրկնում եմ՝ բանակը, եկեղեցին եւ մեր ազգային արժեքները: Արդյունքը պատերազմում պարտությունն է: Այս ամենը կապվա՞ծ են: Համոզված եմ, որ կապված են:

Դա չի նշանակում, որ «սորոսական» գրասենյակում կամ նման կազմակերպություններում նստած մարդիկ հատուկ պլանավորել են պարտությունը: Պարզապես այս գործընթացի հեռակառավարման վահանակը բոլորովին այլ տեղում է: Դե, իսկ այստեղ բավականին մեծ ոգեւորությամբ պտուտակները կատարում էին յուրաքանչյուրն իր առաջադրանքը: Գուցե չտեսնելով ընդհանուր պատկերը եւ ընդհանուր նպատակը»,- ասել է Քոչարյանը:

Ի պատասխան այն հիշեցման, որ Սորոսի հիմնադրամը սկսել է գործել դեռեւս իր նախագահության տարիներին, արդյոք ինքն այդ ժամանակ զգացել այդ ռիսկերը, երկրորդ նախագահը նշել է. «Ես դրանք ընդհանրապես չէի նկատում: Ի դեպ, հետագայում այս իրադարձությունների (հեղափոխությունների) ընթացքում իմացա, որ դրանք այդ ժամանակ գործել են: Դա ինչ-որ քաղաքական ծոպերիզ էր: Բայց նրանք երկար են աշխատել:

Ամենահետաքրքիրը՝ քանի որ առաջին ոլորտը, որտեղ նրանք մտնում են, կրթությունն է: Այնտեղ լատենտայնությունը բարձր է, նրանց աշխատանքի արդյունքները տեսանելի են որոշ դադարով: Երբ դրանք գտնում ես, պարզվում է, որ այդ ամենը շտկելու համար երկար տարիների համառ աշխատանք է պահանջվում: Նրանք մուտք են գործում կրթություն, սկսում են խարխլել հոգեւոր արժեքները: Ձեւավորվում է նոր հասրակություն` աշխարհի մարդ, առանց ազգային որեւէ առանձնահատկությունների: Այս աշխատանքի համար մոբիլիզացվում են ակտիվ, երիտասարդ, կրթված մարդիկ, ովքեր դառնում են այդ մոտեցումների համոզված կրողները: Եւ նախանձելի ոգեւորությամբ նրանք այս ամենը տեղերում առաջ են տանում: Սրա համար, ի դեպ, նրանք վատ չեն պարգեւատրվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ