News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵՄ-ում Չինաստանի առաքելությունը դատապարտել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հայտարարությունը, որում Պեկինն «անվտանգությանը սպառնալիք» էր հայտարարվել` նշելով, որ Չինաստանն իրականում խաղաղության ուժ է, բայց սպառնալիքի դեպքում կպաշտպանի իրեն, հայտնում է AP-ն:

«ՆԱՏՕ-ի հայտարարությունը Չինաստանի խաղաղ զարգացման դեմ ուղղված զրպարտություն է, միջազգային իրավիճակի եւ սեփական դերի (ՆԱՏՕ) սխալ գնահատում, ինչպես նաեւ` սառը պատերազմի մտածելակերպի շարունակություն»:

Հայտարարության մեջ ասվում է, որ Պեկինի ռազմական ծախսերը զգալիորեն քիչ են ՆԱՏՕ-ի անդամների համեմատ: Պեկինը մեղադրում է դաշինքին Չինաստանի կողմից ռազմական սպառնալիք ստեղծելու մեջ` սեփական պլաններն արդարացնելու համար: Չինաստանը «երբեք չի հրաժարվի խաղաղություն պահպանելու իր իրավունքից, բայց համառորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը»,- հայտարարել են առաքելությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ