News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Պատիվ ունեմ» դաշինքը Հայաստանի բնակիչներին խոստանում է ակտիվորեն աշխատել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ եւ ընտրական մրցավազքում հաջողության հասնելու դեպքում ակտիվացնել իրենց արտաքին քաղաքականությունը: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանն իր քարոզարշավը սկսել է հենց Ղարաբաղից: «Մեր դաշինքի նախընտրական արշավը սկսվել է Ղարաբաղից, քանի որ մենք միշտ այս հարցը բաց ենք պահելու: Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի անվտանգության կարեւորագույն տարրերից մեկն է, դա մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության կարեւորագույն տարրերից է, եւ մենք դրան հաստատ կհասնենք»,- հավաստիացրեց Զաքարյանը:

Ընդդիմադիրը շեշտեց, որ իրենց դաշինքը միջազգային լայն աջակցություն է վայելում: Պատգամավորի թեկնածուի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացումը արագորեն կվերականգնի արտաքին գործընկերությունը, կստանա վստահություն, արժանի համագործակցություն կհաստատի եւ արագորեն հիմքեր կդնի ինչպես անվտանգության, այնպես էլ համագործակցության համար` օգտագործելով երկրի տնտեսական, քաղաքական եւ մշակութային զարգացման տարբեր գործիքներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ժողովուրդը այդ բոլոր հարցերի պատասխանը ամսի 20-ին տվեց: ՀՀ ժողովրդի որոշումը քննարկել այլեւս ոչ մեկը չի համարձակվի…
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է հայ–ադրբեջանական սահման
NEWS.am-ի տեղեկություններով՝ դեսպանը եղել Գեղարքունիքի սահմանին...
Հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժայի, Սոթքի, Երասխի հարևանությամբ խախտում են բնակիչների կյանքի իրավունքը. ՀՀ ՄԻՊ
Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական զինված...
Արցախի պաշտպանության բանակը հերքում է շփման գծում փոխհրաձգությունների մասին լուրերը
Արցախի պաշտպանության բանակը հերքում է շփման գծում փոխհրաձգությունների մասին լուրերը
Արցախի Մաճկալաշեն համայնքի բնակիչը ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ. համայնքի ղեկավար
Նա այս պահին բուժզննում է անցնում…
Ադրբեջանում հայ գերիներ Դավիթ Դավթյանին եւ Գեւորգ Սուջյանին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում
Մեղադրյալներին մեղսագրվում են Ադրբեջանի ՔՕ 228-րդ (զենքի անօրինական պահում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված խմբավորման ստեղծում), 318-րդ (սահմանի անօրինական հատում) հոդվածները:
Ամենաշատ