News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան հայտարարել են ազատ առեւտրի համաձայնագրի մասին, որը չեղարկում է սակագները ապրանքների լայն տեսականու համար, հաղորդել է AP-ն:

Ակնկալվում է, որ համաձայնագիրը կմեծացնի բրիտանական ավանդական ապրանքների` շոտլանդական վիսկիի արտահանումը՝ միաժամանակ ավելացնելով ոչխարի մսի ու գինու ներմուծումը Ավստրալիայից: Մեծ Բրիտանիայում հույս ունեն, որ գործարքը կօգնի միանալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը, որը դռներ կբացի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առեւտրի ծավալների ավելացման համար:

Սա ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի կողմից կնքված առաջին առեւտրային գործարքն է:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ նրա ավստրալացի գործընկեր Սքոթ Մորիսոնը մատնանշել են այն օգուտները, որոնք յուրաքանչյուր երկիր կունենա գործարքի շրջանակներում:

«Սա ազատ առեւտրի հավակնոտ համաձայնագիր է», - լրագրողներին ասել է Մորիսոնը: «Սա ստանդարտ համաձայնագիր չէ»:

Մեծ Բրիտանիան Ավստրալիայի հինգերորդ խոշորագույն առեւտրային գործընկերն է հանդիսանում՝ տարեկան առաջարկելով 36,6 միլիարդ ավստրալական դոլարի (28,2 միլիարդ դոլար) երկկողմ ծառայություններ եւ ապրանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ