News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սյունիքում ոչ մի պարկեշտ, ազնիվ, հայրենասեր քաղաքացի չի գնա այդ կլոունադային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին,  նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։

«Մեր դիրքորոշումը արհամարհանքն է, դավաճանն արժանի է արհամարհանքի։ Զտարյուն սյունեցին, քաջարանցին իր նահատակների աճյունները պղծողի ձեռքը չի բռնի։ Նրանց կողմից սա քարոզարշավ չէ, պարզապես շրջիկ, թափառական մի թատերախումբ ասպատակել է Սյունիք` իր հետ բերելով վարձկան ծափահարողներ, սատարողներ։ Միայն թե այդ անամոթները մեծաքանակ շքեղ մեքենաների ու ահռելի ոստիկանական ուժերի շարասյունով են ասպատակել Սյունիք։ Թող էդ շարասյունով պատերազմին մասնակցեր»,- նշեց Մանվել Փարամազյանը։

Քաջարանի քաղաքապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս քայլով փորձում է Սյունիքում բախումներ հրահրել.

«Իշխանական թափառախումբն այդկերպ նախ փորձում է հզոր թիմի իմիտացիա ստեղծել, իբր վախ ներշնչել, նաեւ բախումներ հրահրել։ Նրանք հասկանում են, որ իրենց վերջը մոտ է ու վերջին հույսը դրել են քաղաքացիական պատերազմ հրահրելու վրա։ Բայց դա նրանց  չի հաջողվի, թույլ չենք տա հային հանի հայի դեմ, դա նրա քաղաքական տապանաքարը կդառնա։ Իսկ զոմբիներն ու դավաճանները պատասխան են տալու։ Արդեն մոլորյալ լինելը արդարացում չի լինելու ոչ մեկի համար»։

Փարամազյանը նշեց, որ Քաջարանում կան Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքացիներ, բայց քիչ թվով. «Գյուղ չկա, որ շուն չլինի։ Քաջարանն էլ բացառություն չէ։ Նրանք մի քանի հետեւորդ ունեն Քաջարանում  որոնց մարդկային, քաղաքացիական դիմագիծը մերժելի է մեր ժողովրդի կողմից։ Իսկ էն զորացրված մորքուրները, որ մնացել են Կիսաբաց  լուսամուտների ու բթացնող սերիալների տակ, թող գնան Նիկոլի այլասերություն տարածող խայտառակ գիրքը կարդան։ Դրանից հետո հազիվ թե սրբացնեն էդ պիղծ մարդուն։ Մի խոսքով` Սյունիքում կրկեսային միջոցառում է`  գլխավոր ծաղրածուի մասնակցությամբ, իսկ հանդիսատեսին բերել են իրենց հետ։ Ուրախ դիտում եմ մաղթում ներկաներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ