News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի աջակցելու պատրաստակամության մասին: Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի անվերապահ առաջնորդն է: Այս մասին վկայում են Gallup International-ի թարմ տվյալները, որոնց համաձայն՝ երկրորդ նախագահը վստահորեն առաջ է անցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Փորձագիտական հայացք

Հունիսի 14-ին հրապարակված ուղերձում Կարապետյանը նշել է մի քանի առանցքային մարտահարվեր, որոնք ծառացել են երկրի առաջ, եւ աջակցություն է հայտնել «Հայաստան» դաշինքին: Նրա կարծիքով՝ Քոչարյանը կարող է պայմաններ ստեղծել, որտեղ առավելագույնս կիրագործվի հայ հասարակության ներուժը: Կարապետյանը երկրի վարչապետն էր 2016 թվականի սեպտեմբերից 2018 թվականի ապրիլը, այսինքն՝ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը: Նրա կառավարության ժամանակ Հայաստանն ապահովեց ԵԱՏՄ երկրների շրջանում ամենաբարձր տնտեսական աճը. ՀՆԱ-ն 7,5%-ից հասավ 9,6%-ի: Աճ ցուցաբերեցին նաեւ արտահանումն ու առեւտրաշրջանառությունը, երկակի աճ գրանցվեց տուրիստական ոլորտում: Շնորհիվ Կարապետյանի տնտեսական քաղաքականության՝ Հայաստանը կարողացավ հաջող զարգացում դրսեւորել, որով հպարտանում էր Փաշինյանը՝ իրեն վերագրելով իր նախորդի ձեռքբերումները: Նախկին վարչապետը նշել է մի քանի կետ, որոնց պատճառով իշխանությունը վստահության արժանի չէ: Առաջին հերթին, էապես նվազել է բանակի մարտունակությունը, թուլացվել է Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգը: Դրան զուգահեռ սրվել են սոցիալական եւ տնտեսական խնդիրները: Դա հանգեցրել է սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքների եւ ազգային գաղափարախոսության ճգնաժամի:

«Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։ Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով: Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը եւ արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը»,-ասել է Կարապետյանը:

Նա հայերին կոչ է արել գնալ ընտրությունների եւ պատասխանատվությամբ մոտենալ թիմի ընտրությանը, որը Հայաստանը դուրս կբերի ճգնաժամից:

Մուրճով մարդը

Նիկոլ Փաշինյանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ փորձելով շատ հանդիպումներ անցկացնել՝ առաջ անցնելով քաղաքական մրցակիցներից: Սակայն նրա հռետորաբանությունն ամեն օր էլ ավելի ագրեսիվ է դառնում:

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ դիմել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Յոնաս Մըրֆիին: Նա կոչ է արել ուշադրություն դարձնել Փաշինյանի նախընտրական հայտարարություններին, որոնք ատելություն եւ թշնամանք են պարունակում, պառակտում հասարակությանը:

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ վերջին ամիսներին ներկայիս իշխանության վարկանիշն ընկել է, իսկ առաջին տեղում է Ռոբերտ Քոչարյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ