News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կարեն Կարապետյանի օրոք (2016 թ., երբ նա դարձավ ՀՀ վարչապետ - խմբ.), դրական տրամադրվածությունը, որ մենք կարող ենք դրական ուղով գնալ, զգալիորեն աճել է: Այս մասին հունիսի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նա պարզաբանեց, որ այդ ժամանակ ակտիվ շփման մեջ էր Կարեն Կարապետյանի հետ: «Հետո ամեն ինչ խառնվեց իրար: Սակայն ամեն ինչ կարող էր այլ կերպ ընթանալ»,- հավելեց Քոչարյանը:

Երկրորդ նախագահը կրկնում էր, որ 2008-ից հետո ընկած ժամանակահատվածում ինքը կապ չի ունեցել իշխանությունների հետ եւ իր դժգոհությունն է հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ, սակայն դրանից ավել ոչինչ չի եղել: «Ես ինձ քաղաքացի էի համարում, նախկին նախագահ: Ես քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունեի, բայց իմ պարտքն էի համարում արտահայտել իմ դժգոհությունը, որպեսզի մարդիկ չմտածեն, որ ես առնչություն ունեմ այս կամ այն ​​թերության հետ: Մոտ 9 տարի` 2009 թվականից մինչեւ 2018 թվականը, երկրի զարգացման վերաբերյալ ես քննարկումներ չեմ անցկացրել այն ժամանակվա իշխանությունների հետ: Հարաբերությունները սառեցված էին: Հավանաբար ավելի ճիշտ կլիներ ակտիվորեն միջամտել: Բայց այն ժամանակ ես մտածում էի, որ դա չպետք է դիտարկվի այնպես, որ ես խանգարում եմ ինչ-որ մեկին: Այդ ժամանակ լինել-չլինելու հարց չկար: Հիմա ես տեսնում եմ, որ երկրի համար վտանգի մակարդակն այլ է»,- ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ