News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բռունցքներով անհարմար ողջույնին, հաղորդում է Fox News-ը:

«Բայդենը դիմակով էր՝ չնայած նրան, որ պատվաստվել էր: Նա մոտենալով Էրդողանին՝ պահում է բռունցքը, ինչը Թուրքիայի առաջնորդին անհարմար դրության մեջ է դրել: Էրդողանը վեր է կացել, որպեսզի ողջունի Բայդենին՝ շարունակելով անհարմար վիճակում ողջունել բռունցքով»,-գրում է հեռուստաալիքը:

Ավելի ուշ Բայդենն ու Էրդողանը նստել են սեղանի շուրջ պաշտոնական հանդիպման համար:

Վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել են, այդ թվում Սիրիայում եւ Լիբիայում Էրդողանի ռազմատենչ ձգտումների եւ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո այլակարծությունը ճնշելու պատճառով:

Ապրիլին Բայդենը  ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ինչը զայրացրել էր Թուրքիայի նախագահին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ