News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահն ուղևորվեց Արցախ՝ Շուշի, որտեղ Նիկոլի եղբոր հետ «պատմական» փաստաթուղթ են վավերացնելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը: Այս պահին տոնում ու ստամոքսներն են լցնում Սյունիքում, ինչի արդյունքում Արցախի ճակատագրին կարժանացնեն Սյունիքը:

Արայիկ Հարությունյանը ժամանակ չունի, ոչ տոնելու, ոչ Հայրենիքի փրկությամբ զբաղվելու, քանզի փող է աշխատում: Ու այս երեքի ամենամտերիմ երկու գործընկերները Շուշիում այսօր տոնում են Ադրբեջանի ազգային փրկության տոնը: Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի իշխանություններն այսօր տոնում են… իսկ Հայ ազգն ապրում է հերթական ստորացումը, ցավը, դժբախտությունը… Միայն լույսի մի շող է երևում…մի քանի օրից կորոշվի, դարերից եկող, սակայն կորսվելու ճանապարհին կանգնած, ազգիս ճակատագիրը:

Հայաստանում բնակվող իմ հայրենակիցներ, ականջալուր եղե՛ք, ձեզնից է կախված մեր, մեր երեխաների ու սերունդների ապրել չապրելու, լինել չլինելու հարցը: Կորցրել ենք լավագույններին, կորցրել ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը: Չկա Արցախ առանց Հայաստան, չի կարող Հայաստան լինել առանց Արցախ…մենք մի սիրտ ենք ու մի մարմին…Առավել քան երբևէ մեկմեկու կարիքն ունենք, իսկ այն այսօր մեկ կերպարի մեջ է Ռոբերտ Քոչարյան և Հայաստան դաշինք: Հայաստանում բնակվող հայե՛ր, իմ թանկագին հայրենակիցնե՛ր, պահն օրհասական է, համախմբվենք, որ կարողանանք արժանապատիվ ապրել…»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 4 աճյուն
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն...
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Նա նշել է, որ շինարարությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում շարունակվում է արագացված տեմպերով Հորադիզ-Նախիջեւան, Շուշի եւ Աղդամ ուղղություններով:
Բաքվում շարունակում են «դատապարտել» հայ ռազմագերիներին
Այսօր Բաքվում կայացվել է եւս 13 հայ ռազմագերու «դատավճիռ»...
Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան
Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։Պարզապես հիմա դա կարվի ա´յլ ընդդիմության...
Կարևոր է քայլեր ձեռնարկել՝ հակամարտությունների գոտիներում բնակվողներին պատվաստանյութով ապահովելու համար.Արմեն Գրիգորյան
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ելույթ է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող...
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ռազմական նշանակության 700 կմ ճանապարհ կանցկացնի. Ալիեւ
Ադրբեջանը Քելբաջարում եւ Լաչինում ռազմական նշանակության ճանապարհներ է անցկացնում...