News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական համալիր աշխատանքների արդյունքում պարզվել են խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  30-ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խարդախության եղանակով, 2020-2021թթ. ընթացքում տարբեր հեռախոսահամարներով հեռախոսակապ հաստատելով տարբեր մարզերում բնակվող 3 տասնյակից ավել քաղաքացիների հետ, ներկայանալով որպես լրագրող, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով և իր կողմից այն վերադարձնելու պայմանով, հավատ ու վստահություն ներշնչելով, նրանցից հափշտակել է ընդհանուր՝ խոշոր չափերով՝ 2.710.000 ՀՀ դրամ գումար, որից հետո այն փոխանցել է այլ ընկերությունների հաշիվների՝ նպատակ ունենալով թաքցնել հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը:

Բացի այդ, 30-ամյա տղամարդը «List.am» կայքում հայտնաբերելով գյուղատնտեսական տեխնիկա վաճառելու վերաբերյալ Շիրակի մարզի բնակչի հայտարարությունը, հետազոտելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ, որից հետո 2020թ. հունիսի 26-ին գնացել է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղ, որտեղ գումարը մաս-մաս վճարելու պայմանով, վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, խոշոր չափերի՝ ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ արժողության գույքը, որը նույն օրը 1.000.000 ՀՀ դրամ գումարի դիմաց վաճառել է մեկ այլ անձի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 30-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի կատարումը հանձնարարվել է հետաքննական մարմնին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, տուժողների վնասի վերականգնման և առերևույթ հանցագործություններին առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Ամենաշատ