News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների երկար սպասված հանդիպումը կայացավ առանց լուրջ խնդիրների լուծման: Երկու առաջնորդները հայտարարեցին, որ 90 րոպե տեւած հանդիպումն անցել է «շատ լավ»,գրում է Al-Monitor-ը:

Էրդողանն այնքան հեռուն է գնացել, որ հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում չկան չլուծված խնդիրներ, համագործակցության ոլորտներն ավելի շատ են, քան մեր խնդիրները»:

«Էրդողանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք իրական առաջընթաց է գրանցվել Ս-400-երի հարցով: ԱՄՆ Կոնգրեսն օրենք է ընդունել, որում ասվում է, որ Թուրքիան պետք է հրաժարվի Ս-400-ից:

Բայդենը մերժել է սիրիացի քրդերի հետ Պենտագոնի համագործակցությունը դադարեցնելու Թուրքիայի պահանջը:

«Նրանց միջեւ որեւէ քիմիա չկա, սառույցը չի կոտրվել»,-ասել է բարձրաստիճան արեւմտյան պաշտոնյաներից մեկը Al-Monitor-ի հետ զրույցում:

Այնուամենայնիվ, Էրդողանը փորձել է հանդիպումը ներկայացնել որպես հաջողված՝ լրագրողներին հայտնելով, որ Բայդենին Թուրքիա է հրավիրել, իսկ Բայդենն ասել է, որ երբ որոշի գրաֆիկը, կմեկնի Անկարա: Սակայն Էրդողանը չի ասել, որ նման հրավեր է ստացել Բայդենից:

Եվրոպական եւ արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի ավագ գիտաշխատող Նիկոլաս Դանֆորտի խոսքով՝ ըստ էության չեն քիչ են խոսել. «Անկարան լավ լուսանկար է արել եւ շարունակում է ձեւացնել, թե ինչ-որ դրական դինամիկա կա»:

Դա կարեւոր է Էրդողանի համար, քանի որ նա ամբողջ ուժով փորձում է վերադարձնել թուրքական տնտեսությունը անհրաժեշտ հուն եւ ներգրավել արտասահմանցի ներդրողների:

ԱՄՆ դոլարը շարունակում է  աճել թուրքական լիրայի հանդեպ Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին:

Ակնկալվում է, որ Թուրքիայի դաշնակիցներ Պակիստանը եւ Կատարը, որոնք վերահսկում են իսլամիստական աշխարհազորը: «Լավագույն դեպքում կուլիսների հետեւում երկու առաջնորդները ցանկություն են հայտնել չխորացնել առանց այդ էլ էական տարաձայնությունները»,-ասել է Դանֆորտը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ