News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նաֆթալի Բենեթը դարձել է Իսրայելի առաջին վարչապետը, որն իր համար անուն (ու փող) է ստեղծել` որպես վենչուրային կապիտալի կողմից աջակցվող տեխնոլոգիաների հիմնադիր, գրում է Axios-ը:

1999-ին, դեռ դպրոցում, Բենեթը եւ իր երեք ընկերները որոշել են ստարտափ գործարկել՝ չունենալով որեւէ ծրագիր, բացի համացանցում ոսկու տենդով գումար վաստակելու ցանկությունը: Cyota ընկերությունը, որը սկսել է բանկերի համար վճարային լուծումների մատակարարումից, հետագայում անցել է ֆինանսական հաստատությունների կիբեռանվտանգության եւ խարդախության դեմ պայքարի լուծումների:

Բենեթը Իսրայելից տեղափոխվել է Նյու Յորք, որպեսզի ղեկավարի ընկերությունը, «եւ անհաջողության է մատնվել» մինչ Cytota-ն փոխել է արտադրանքը: Cyota-ն հավաքել է ավելի քան 30 միլիոն դոլար (դա ժամանակին պատկառելի գումար էր տեխնոլոգիական ստարտափի համար), իսկ Բենեթը կարճ ժամանակ անց զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը՝ նախքան Իսրայել վերադառնալը: 2005 թվականի վերջին ընկերությունը 145 միլիոն դոլարով վաճառվել է RSA Security-ին:

Cyota-ի ժամանակներից Բենեթին ծանոթ աղբյուրը ասում է, որ նա լավ էր կարողանում շփվել մի թիմի հետ, որը շատ տարբեր տեսակետներ ուներ (ներառյալ քաղաքական):

Ավելի ուշ Բենեթը կարճ ժամանակով գլխավորել է Soluto ընկերությունը, որը հետագայում իր ակտիվները վաճառել է մասնավոր կապիտալին:

Նա նաեւ ներդրող է եղել Payoneer-ում` միջսահմանային վճարային հարթակում, որը վերջերս հրապարակային է դարձել SPAC-ի միջոցով, ինչը նրան բերել է ավելի քան 5 միլիոն դոլար:

Բենեթը պետք է օգուտ բերի Իսրայելի տեխնոլոգիական ստարտափների ոլորտին, որտեղ անցյալ տարի վենչուրային կապիտալի ներդրումները հասել են յոթ տարվա առավելագույնին: Այն կարող է նաեւ օրինակ ծառայել այլ երկրների վենչուրային կապիտալի հիմնադիրների համար, ովքեր ցանկանում են ընտրվել բարձր պաշտոններում»,- նշում է պորտալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ