News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը


Հունիսի 13-ին Էջմիածին քաղաքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողը, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր դիմել, տաքսու վարորդ էր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։ Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին փողերը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։

Ավազակության փաստով Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։

Վարորդը մոտավոր նկարագրել էր ուղևորների արտաքին տվյալները։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինեն նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված՝ 32 և 35 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Էջմիածնի բնակիչ։

Հաղորդումից ժամեր անց կասկածյալները Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքից
Ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները…
«Վերնիսաժի» ուղղությամբ, քաղաքացին կրակել է «Ռենջ Ռովեռ Սպորտ» ավտոմեքենայի ուղղությամբ․ մանրամասներ սպանության փորձից
«Վերնիսաժ» տոնավաճառի ուղղությամբ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ․․․
Բալթիմորում կինը տարուց ավելի երեխաների մարմինները պահել է մեքենայի բեռնախցիկում
33-ամյա Նիքոլ Ջոնսոնը կալանավորվել է չորեքշաբթի ուշ երեկոյան...
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ, փամուշտներ ու մահակ
Նշանակվել է դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություն…
Տավուշի ոստիկանները հայտնաբերել են 25-ամյա երիտասարդին կրակած անձին
Տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք «HATSAN 90» գրառմամբ օդաճնշիչ հրացանը…
Նոր Նորքի «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են
Այդ ընթացքում Արման Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ…