News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան Անդրկովկասում առաջատար դերերից մեկի հայտ է ներկայացնում: Այս մասին հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Էրդողանի եւ Ալիեւի այցը գրավյալ հայկական Շուշի քաղաք եւ հռչակագրի ստորագրումը, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է թուրքական զորակազմի տեղակայում Աղդամում։

«Սա ադրբեջանա-թուրքական դաշինքի էքսպանսիոնիստական քաղաքականության հերթական դրսեւորումն է: Եւ դրանք շատ հեռուն գնացող ծրագրեր են»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

«Ի դեպ, այսօր Ադրբեջանում ազգային փրկության օր է: Նրանք Էրդողանի այցը դրան են նվիրել: 1993-ին հենց այդ օրն է իշխանության վերադարձել Հեյդար Ալիեւը: Սիմվոլիզմը ամենուր է դրսեւորվում:

Իմ նախորդ հարցազրույցներից մեկում ես ասել էի, որ նրանք Շուշիի համար պատրաստում են արմատականության, էքսպանսիոնիզմի եւ պանթուրքիզմի ֆորպոստի դերը: Հիմա դա փաստացի տեղի է ունենում: Մենք հարցեր ունենք միջազգային հանրությանը, այն կազմակերպություններին, որոնց անդամ է Թուրքիան, այդ թվում ՆԱՏՕ-ին՝ ի՞նչ է տեղի ունենում: Թուրքիայի նախագահը բացահայտ էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում»,- ասաց Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ անցյալ դարի սկզբի իրադարձություններից հետո թուրք-ադրբեջանական միավորումների եւ ավազակային կազմավորումների կողմից կազմակերպված հայերի կոտորածին հաջորդած հարյուր տարիներին զավթիչների արտաքսումից հետո թուրք առաջնորդը ոտք չէր դրել Շուշի: «Հիմա սա էքսպանսիայի հայտ է, խաղաղության մասին խոսքերի ներքո՝ հայերի նկատմամբ սպառնալիքներ եւ ատելություն, եւ սա պետական ահաբեկչության դրսեւորում է: Եթե միջազգային հանրությունը պատշաճ չարձագանքի, տարածաշրջանը լուրջ խնդիրներ կունենա: Խնդիրներ կլինեն նաեւ տարածաշրջանից դուրս, քանի որ Անդրկովկասը ռազմավարական կարեւոր տարածաշրջան է, եւ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, չի կարող չանդրադառնալ հարեւան պետությունների եւ աշխարհաքաղաքական տարածքների վրա: Այն, ինչ հիմա ունենք, պետք է առաջացնի միջազգային հանրության մտահոգությունը, ինչպես նաեւ ազդանշան դառնա մի շարք հայ պետական գործիչների համար, որպեսզի նրանք գոնե հիմա ուշքի գան»,- հորդորեց արտգործնախարարը:

Մեկնաբանելով Աղդամում թուրքական զորամիավորման տեղակայման մասին լուրը` Բաբայանը հիշեցրեց, որ ավելի վաղ ինքը կանխատեսել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից «Ղարաբաղ» կոչվող արհեստական կազմավորման ստեղծումը` որպես հայկական Ղարաբաղի հակակշիռ, որը ադրբեջանա-թուրքական դաշինքը չկարողացավ նվաճել երկրորդ պատերազմում: «Այս գործընթացն գնում է: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Թուրքիան, հնարավոր է, ինչ-որ նոր «Ղարաբաղ» կազմավորման ստեղծման նախագիծ է սկսել: Ավելին, Շուշին կարող է դառնալ այս կազմավորման կենտրոնը: Աղդամին ակնհայտորեն ֆորպոստի դեր են վերապահել՝ Ղարաբաղի վրա ճնշելու համար: Թուրքիան ցույց է տալիս, որ մտադիր չէ լքել տարածաշրջանը, այլ, ընդհակառակը, ամրապնդվում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ