News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով հարուցվել  քրեական գործ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 14-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած դանակահաությունների փաստով: Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աճուկային շրջանի դանակահաություն»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

10 րոպե անց, «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են՝ «Շենգավիթ»  բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Ն.-ն է, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Գագիկ Հ.-ն: Բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջիններս   վնասվածքները ստացել են  նույն օրը՝ ժամը 19:40 –ի սահմաններում՝ Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Կարճ ժամանակ անց, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են  նրանց դանակահարողի ինքնությունը և որպես կասկածյալ որոնում են նրան:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա Վաչե Ս.-ն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ