News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Ես այստեղ եմ ձեզ ասելու այսօրվա վիճակը, երկրի վիճակը, տնտեսության վիճակը, մեր ժողովրդի վիճակը, կարգավիճակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Գյուրիում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մենք ուզում ենք ունենալ անվտանգ հայրենիք, հզոր պետություն: Մինչեւ չկարողանանք ժողովրդին ապահովել աշխատանքով, չկարողանանք մեր ժողովրդի վարկերը, տույժերը փակել, անհնար է, որ մենք ուզենանք հզոր պետություն: Հզոր պետություն լինում է այն ժամանակ, երբ ժողովուրդը բարեկեցիկ կյանքով ապրում է, ոչ թե ամեն ընտանիք ճարահատյալ մի քանի վար է կերցնում, որ տունը պահի:

Ցանկացած ընտանիք 2-3 վարկ ունի, եւ մեկը վերցնում է, որ մյուսը փակի, որ փողոցում չհայտնվի: Տույժ տուգանքներն այնքան են շատացել, որ մարդը հույս չունի փակելու: Մյուս կողմից աշխատանք չկա: Դրա համար անձամբ ես հաշվարկել եմ, որ մինչեւ 3 մլն դրամի վարկերը ներվեն: Խոսքը 2 մլն բնակչի մասին է: Դա կազմում է մեկ մլրդ դոլար»,-ասաց նա:

Ծառուկյանն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին, թե ի՞նչ կլինի բանկիրների վիճակը, եթե այդքան ծավալով վարկեր բանկիրները փակեն. «Ժողովուրդ ջան, բանկիրները չեն փակելու: Եթե բանկիրների վրա դնենք, բանկիրը կտրաքի, տնտեսությունն էլ կավիրվի: Եթե մենք գանք իշխանության, իշխանությունն է այդ գումարը փակելու անմիջապես: Գումար ենք բերելու: Մեկ մլրդ-ը տրամադրելու ենք ժողովրդի վարկերին, մնացածը ներդրում ենք անելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմի» հետ քննարկումներից հետո հանդես կգա ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով․ Ի․ Սաղաթելյան
Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը․․․
Ինչո՞ւ ձեններդ չի լսվում․ ստեղ մանդատ վերցնելու խնդիր էր․ սկսում եմ ընդդիմությունից հիասթափվել. Գ.Պետրոսյան
Որոշ իրավաբաններ ինձ հակադրվում էին, ասում էին ԱԺ լուծարման հիմք չկա, այսինքն եթե ընդդիմություն չլինի, ԱԺ-ն մեխանիկորեն չի լուծարվում...
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն...
Ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրգործ՝ 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված…
Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան
Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր․․․
Այս ամենից հետո սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը ձեռառնոցի է.Սոս Հակոբյանը՝ Փաշինյանի շնորհավորանքին արձագանքելու մասին
Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է...